‘Վիրահատության կարիք ունեցող 4-ամյա Հայկի մոր բաց նամակը’

1007

Սիրելի հայրենակիցներ, Ձեզ է դիմում 4-ամյա Հայկ Ներսեսյանի մայրը՝ Պայծառ Ներսեսյանը: Որդիս ի ծնե ունի խնդիր՝ մանկական ուղեղի կաթված ախտորոշմամբ, ինչի պատճառով չի կարողանում քայլել և ինքնուրույն նստել: Բժիշկների ցուցումով ապաքինման ելքը Գերմանիայում է, իսկ ֆինանսական միջոցների հայթայթման գործում յուրաքանչյուրը կարող Է ներդրում ունենալ. վիրահատության համար անհրաժեշտ գումարի 60,000 Եվրոյից 25,000-ը մեծ դժվարությամբ կարողացել ենք հավաքել:

Հայկս երազում է ֆուտբոլիստ դառնալ, հասակակիցների հետ դպրոց գնալ… Երեխայի մոտ արդեն սկսվել են անհանգստացնող ցավեր, իբրև միայնակ մայր՝ այլևս ելքեր եմ փնտրում՝ ապավինելով մարդկանց: ՎՏԲ բանկում իմ՝ Պայծառ Ներսեսյանիս անունով բացված են հաշվեհամարներ`

AMD 16046032978400

RUS 16046032978403

USD 16046032978401

EUR 16046032978402

ArCa քարտ`

6769 3071 0003 1522

Իմ հեռախոսահամարն է՝ 093 58-66-21:

Անչափ շնորհակալ եմ անտարբեր չլինելու համար:

Օգնության համար անհրաժեշտ բավարար տեղեկատվությունը ներկայացվում է համապատասխան տեսագրությամբ:

Նախորդ հոդվածը‘Լիբիայում ձերբակալվել է ԱՄՆ դեսպանի սպանության մեջ կասկածվող անձը’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. 12 պահանջների ողջ պատասխանատվությունը Ս.Սարգսյանն է կրելու’