Վիրավոր զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում. ՊՆ

329

Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է:

Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է:Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:

Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

ՀՀ ՊՆ

Նախորդ հոդվածըՍոթքի ուղղությամբ լարվածությունն էականորեն նվազել է. ՊՆ
Հաջորդ հոդվածըThe Telegraph. «Ռեալը» Մբապեին ձեռք բերելու ևս մեկ փորձ կկատարի