The Telegraph. «Ռեալը» Մբապեին ձեռք բերելու ևս մեկ փորձ կկատարի

147

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կրկին պայքարել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի համար։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը չի սահմանափակվի Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հետ պայմանագիր կնքելով և բոլոր ջանքերը կգործադրի Մբապեին ձեռք բերելու համար։

Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է կառուցել երիտասարդ թիմ, որը կարող է ի վերջո դառնալ հեգեմոն եվրոպական ասպարեզում։ Միաժամանակ ՊՍԺ-ն մտադիր չէ վաճառել Մբապեին, քանի որ երկար տարիներ հարձակվողին տեսնում է գլխավոր առաջատարի դերում։

Նախորդ հոդվածըՎիրավոր զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում. ՊՆ
Հաջորդ հոդվածըՎարդի. «Տառապանք» բառն այնքան ուժեղ չէ, որ արտահայտի իմ զգացմունքները