‘Վլադիմիր Պուտինը ՄՕԿ-ին խնդրել է ըմբշամարտը նորից ընդգրկել օլիմպիական մարզաձեւերի շարքում’

869

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միջազգային Օլիմպիական Կոմիտեի (ՄՕԿ)անդամների հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ ըմբշամարտը նորից կընդգրկվի Օլիմպիական խաղերում:

«Գիտեմ, որ վերջնական որոշումը ավելի ուշ է կայացվելու: Սակայն մենք արդեն հստակեցում ունենք երեք մարզաձեւերի հետ, որոնք նորից կարող են Օլիմպիական դառնալ, եւ դրանց թվում է նաեւ 209 պետության կողմից սիրված ըմբշամարտը: Հուսով եմ, որ վերջնական որոշումը կլինի արդարացի, հիմնավորված եւ միտված կլինի օլիմպիական շարժման զարգացմանն ու ամրապնդմանը: Պետք է հաշվի առնել, որ ըմբշամարտը սպորտի հիմնադիր մարզաձեւերից մեկն է, Օլիմպիական խաղերի ավանդական մարզաձեւ՝ դեռեւս անտիկ ժամանակաշրջանից»:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն առաջարկել է ըմբշամարտը հանել 2020թ. ամառային Օլիմպիական խաղերի ծրագրից:

Նախորդ հոդվածը‘Հեռուստամարաթոն 2013-ի դրամահավաքը կուղղվի Վարդենիս-Մարտակերտ 114 կմ երկարությամբ ավտոճանապարհի կառուցմանը’
Հաջորդ հոդվածը‘Սկանդալ. Ադրբեջանցիները Շուշիի անունից Հունգարիայում հռչակագիր են ստորագրել ‘