‘Վլադիմիր Պուտինը վավերացրել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը’

783

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացման մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է «Ռոսիա 1» հեռուստաընկերությունը:

Նշենք, որ Մոսկվայում դեկտեմբերի 23-ի կեսօրից հետո կմեկնարկի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որտեղ կհայտարարվի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի ամբողջացման մասին: 2014թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագիրն անցել է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի վավերացման ազգային ընթացակարգերով: Կառույցը կսկսի լիարժեք գործել 2015թ. հունվարի 1-ից: Հաջորդ իսկ օրը Հայաստանը կդառնա կառույցի լիիրավ անդամ:

Նախորդ հոդվածը‘Երևանը պնդում է, որ ադրբեջանցիները գոհ են հեռացել «Զվարթնոց» օդանավակայանից’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը փորձում է ազատամարտիկի նկատմամբ ճնշում գործադրել ‘