‘«Վճարովի կանգառների բիզնեսում Սաշիկը Քեթրինի Միհրանի հետ $2մլն փող է դրել»’

1810

Լրագրող Մհեր Ղալեչյանը «Ֆեյսբուքում» գրում է.

«Գալիս եմ Սախարովի հրապարակ ու ի՞նչ տեսնեմ. կարմիր գծեր են քաշում՝ վճարովի ավտոկայանատեղի են դարձնում: Ամբողջ հրապարակը: Ասում եմ՝ իրավունք ունե՞ք այստեղ կարմիր գծեր քաշելու, մեկը հանեց մի ճմռթած թուղթ ցույց տվեց. ոչ մի կնիք, բլանկ, ստորագրություն, մատիտով նշած գծագրություն էր: Վերջ: 

Տեղի ժողովուրդը գժված էր. իրենց հայաթի դեմը այսուհետ չեն կարող մեքենա կանգնեցնել: Բոլորն էլ նույն բանն էին ասում. այս բիզնեսում Սաշիկը Քեթրինի Միհրանի հետ 2 մլն դոլար փող է դրել: Բա շուտ ասեիք, իմանայինք»:

 

Նախորդ հոդվածը‘Լոնդոնի գեյ-բարերը բոյկոտում են ռուսաստանյան օղին’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահը պատմել է Չավեսի գերեզմանի մոտ պարբերաբար գիշերելու մասին’