‘Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀԱԿ ակտիվիստների գործը’

1312

Հայաստանի դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքի իր էջում քիչ առաջ գրառում է կատարել.

«Հարգելի ու սիրելի լրագրողներ

Հաշվի առնելով ձեր կողմից հազարավոր հարցումները, ինչպես նաև առաջինը լինելու բազմաթիվ ցանկությունները: Միաժամանակ հավատարիմ մնալով բոլորի համար հավասար պայմաններ ու իրավունքներ ստեղծելու հայտնի ու չափազանց կարևոր սկզբունքին՝

ՀԱՅՏՆՈՒՄ ԵՄ.

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը մարտի 21-ին վարույթ է ընդունել Տիգրան Առաքելյանի և մյուսների (հայտնի է որպես՝ ՀԱԿ ակտիվիստների գործ) վերաբերյալ քրեական գործի վճռաբեկ բողոքը:

Հարգանքով՝ ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայան»:

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավորը Ֆաքսին սխալ տեղ է սուրճ հյուրասիրել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Էլի խոսեց թվերով կամ մի տեսակ անտեղյակ եք, Սերժ Ազատիչ’