Վոլոդին․ Կիևին զենք մատակարարող երկրների ղեկավարները ռազմական հանցագործներ են

414

Այն պետությունների ղեկավարները, որոնք որոշում են կայացրել զենք մատակարարել Ուկրաինային, պետք է պատասխանատվության կանչվեն որպես ռազմական հանցագործներ, հայտարարել է ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Զենք մատակարարելու որոշում կայացրած պետությունների բոլոր ղեկավարները արատավորել են իրենց և պետք է պատասխանատվության ենթարկվեն որպես ռազմական հանցագործներ»,- Telegram ալիքում գրել է Վոլոդինը։

Դումայի խոսնակի կարծիքով՝ «մի շարք եվրոպական երկրների առաջնորդներ, Գերմանիայի գլխավորությամբ, կարող են իրենց ժողովուրդներին ներքաշել մեծ խնդիրների մեջ»։

«Ուկրաինային սպառազինություն տրամադրելով՝ նրանք դառնում են հակամարտության կողմ»,- կարծում է Վոլոդինը։ Նա նաև նշում է, որ «իրենց գործողություններով նրանք աշխարհը հրում են աղետի մեջ»։ «Նրանք լուռ էին, երբ ուղիղ ութ տարի առաջ նացիստներն Օդեսայում ողջ-ողջ այրեցին խաղաղ բնակիչներին, ոչինչ չձեռնարկեցին Դոնբասի մարդկանց պաշտպանելու համար։ Իսկ հիմա ամեն ինչ անում են, որ Ուկրաինայում զոհվեն սլավոնները»,- գրել է Վոլոդինը։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՄայիսի 1-ին Ռուսաստանում 30-ից ավելի մարդ է ձերբակալվել
Հաջորդ հոդվածըՄԻՊ-ը դատապարտում է ոստիկանության ծառայողների օրենքից չբխող գործելակերպը