‘«Վոստոչնի»-ի շինարարությանը հազարավոր ուսանողներ կմասնակցեն’

1010

Ուսանողական շինջոկատների հազարից ավելի ակտիվիստներ կմասնակցեն Ամուրի մարզում «Վոստոչնի» տիեզերակայանի շինարարությանը, հաղորդել է «Դալսպեցսրոյի» մամլո ծառայությունը:

Ուսանողները ժամանում են Ամուրի, Նովոսիբիրսկի, Օմսկի, Սամարայի մարզերի, Ալթայի երկրամասի և Ալթայ Հանրապետության համալսարաններից:

Ուսանողական շինարարությունը կընթանա երկու փուլով և կավարտվի օգոստոսի 30-ին: Ուսանողների աշխատավարձի չափը կկազմի միջին հաշվով ամիսը մոտավորապես 25 հազար ռուբլի (500 դոլար):

«Վոստոչնի» տիեզերակայանի շինարարությունը սկսվել է 2012 թ. և տարբեր պատճառներով բազմիցս ձգձգվել է: Վերջին ամիսներին տիեզերակայանի շինարարները երկու անգամ հացադուլ են հայտարարել՝ աշխատավարձերն ուշացնելու պատճառով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. «Սպիտակ այրին» պատասխանատու է առնվազն 400 մարդու սպանության համար’
Հաջորդ հոդվածը‘Քաբուլի օդանավակայանի մոտ ահաբեկիչը գրոհել է ՆԱՏՕ-ի ավտոշարասյունը’