‘Վովա Գասպարյան. Մենք էլ էինք ծեծում, ջարդում, ստորացնում–ԳԱԼԱ’

1822

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր, ԳԱԼԱ-ի հետ զրույցում մեկնաբանելով Ուկրաինայում այս օրերին ընթացող իրադարձությունները, նշել է, որ ուրկաինական «Բերկուտը» «լկտիություններ է անում»:

«Ուկրաինան մեծ երկիր է, միգուցե նման ախմախություն իրեն իրավունք չունի թույլ տալու, բայց մենք փոքր երկիր ենք, եւ մենք իմաստուն պիտի լինենք:

Հիմարությունը հիմարություն է ծնում, չարությունը՝ չարություն, անարդարությունը՝ անարդարություն.. .ամբողջ ասածս հենց դրա մեջ է, որ չլինենք այդպիսին: Եթե նույնիսկ քո համար չարիք են գործում, դու բարի քայլերով պատասխանիր, այդ ժամանակ բարին կհաղթի, այլ ոչ թե չարը… Եթե մարդկանց մերկացնում են, իհարկե անաստված են, անարդար է, անշնորհք է, անդաստիարակ է, լկտիություն է… ինչ բառ էլ հնարենք, բոլոր բառերը համարժեք կլինեն դրան, իհարկե, վատ ա… այ հիմա զգացեք մեր տարբերությունը, սիրելիներս, այ հիմա հասկացեք ոստիկանության բարեփոխման ընթացքը: Մենք էլ էինք ծեծում, մենք էլ էինք ջարդում, ստորացնում: Բայց հիմա այլեւս չենք ծեծում, չենք ջարդում եւ չենք ստորացնում: Մենք հանդուրժում ենք: Բայց անդադար չենք կարող հանդուրժել…»,-ասել է Վլադիմիր Գասպարյանը:

 

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում

Նախորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով ամբաստանյալը պնդում է, որ անմեղ է’
Հաջորդ հոդվածը‘ԼՂ հիմնախնդիրն ու Հայաստանի ժողովրդավարացումը Լ. Զուրաբյանի ընտրության համար ուղենիշ կծառայեն’