‘Վրաստանը մտահոգված է Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ’

1346

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղրաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ, հաղորդել է ТАСС-ը:

«Տագնապած եմ Վրաստանի հարևանությամբ իրավիճակի սրման կապակցությամբ: Մենք լիահույս ենք, որ միջազգային հանրության ջանքերով հնարավոր կլինի թուլացնել լարվածությունը», -հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն տեղեկացրել է, որ Թբիլիսին մտադիր է աջակցել լարվածության թուլացմանը Բաքվի և Երևանի փոխհարաբերություններում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Վրաստանը կարող է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել բանակցություններն անցկացնել Թբիլիսիում: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հրապարակվում են զոհված զինծառայողների անունները ‘
Հաջորդ հոդվածը‘Նառիշկին. Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ճանապարհը երկխոսությունն ու փոխզիջումն է’