‘Վրաստանի ամենախոշոր նավահանգիստը հեղեղման վտանգի տակ է’

1179

Վրաստանի ամենախոշոր ծովային նավահանգիստը՝ Փոթին, հեղեղման վտանգի տակ է: Ինչպես հաղորդում է Վրաստանի Հանրային ռադիոն, շարքից դուրս է եկել Փոթիի հարևանությամբ գտնվող Ռիոնի գետի  ջրային հանգույցը: Այդ ջրահանգույցը քաղաքը պաշտպանում էր հեղեղումներից ու նաև կամրջի դեր էր կատարում:

Մասնագետներն օրերս ուսումնասիրել են ջրային հանգույցի վիճակը և տագնապալի եզրակացության հանգել. եթե իշխանությունները անհապաղ կարգի չբերեն այդ օբյեկտը, ապա Փոթիի մեծ մասին, այդ թվում՝ նավահանգստին,  լիակատար հեղեղում է սպառնում: Տեղի իշխանությունները և մասնագետները հայտարարել են, որ ջրային հանգույցի շտապ վերանորոգման համար անհրաժեշտ է 18 միլիոն լարի, և այդ գումարը հայթայթելու ուղղությամբ արդեն աշխատանք է տարվում, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվել է տաջիկ ընդդիմադիր գործիչը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Ամառն անց կացավ, հոտն իջնում է տուն»’