Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Սաակաշվիլին չի հատել երկրի սահմանը

635

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն ուրբաթ օրը պնդել էր, թե վերադարձել է հայրենիք, պետական սահմանը չի հատել։

Այդ մասին ТАСС-ին հայտնել են ՆԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Վրաստանում իշխող կուսակցության ղեկավարը նույնպես հայտարարել է, թե Սաակաշվիլին հանրապետությունում չէ։

Սաակաշվիլին ուրբաթ օրը Facebook-ում գրել է, թե ութ տարվա բացակայությունից հետո վերադարձել է հայրենիք։ Ավելի ուշ նախկին նախագահը տեսագրություն է հրապարակել, որում պնդում է, թե Բաթումիում է։

Վրաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ նրան անմիջապես կձերբակալեն, հենց որ վերադառնա Վրաստան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողանը դրական քայլեր է արձանագրում Թուրքիայի և ԱՄՆ-ի փոխհարաբերություններում
Հաջորդ հոդվածըՊեկինի Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց օտարերկրացի երկրպագուների