Վրաստանի նախագահը վիզային ռեժիմի չեղարկումը սադրանք է համարում

173

Վրաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի չեղարկումն անընդունելի է, դա ռուսաստանյան հերթական սադրանքն է, չորեքշաբթի հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

 Վլադիմիր Պուտինի՝ չորեքշաբթի հրապարակված հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանը մայիսի 15-ից չեղարկում է Վրաստանի հետ վիզային ռեժիմը։ Մեկ այլ հրամանագրով ռուսաստանյան ավիաընկերությունների համար հանվում է թռիչքների և շրջագայությունների վաճառքի արգելքը։

«Ռուսաստանի հերթական սադրանքն է։ Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը և վիզային ռեժիմի չեղարկումն անընդունելի են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է ագրեսիան Ուկրաինայի դեմ և օկուպացված է պահում մեր տարածքները»,- Twitter-ում գրել է նախագահ Զուրաբիշվիլին։

Վրաստանը 2012 թ․ միակողմանիորեն վիզային ռեժիմ է մտցրել ռուսաստանցիների համար։

Վրաց-ռուսական հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ 2019 թ․ Թբիլիսիում բողոքի ցույցեր սկսվեցին ընդդեմ ռուսաստանցի պատգամավորների այցի, որոնք մասնակցում էին միջազգային համաժողովի։ Այդ ֆոնին Ռուսաստանի նախագահի հրամանագրով ավիաընկերություններին 2019 թ․ հուլիսի 8-ից ժամանակավորապես արգելվեց թռչել Վրաստան, իսկ տուրօպերատորներին և գործակալներին՝ ուղեգրեր վաճառել այդ երկիր։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԹրամփ․ Հիմա ժամանակը չէ Պուտինին մեղադրելու
Հաջորդ հոդվածըԺամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է