Թրամփ․ Հիմա ժամանակը չէ Պուտինին մեղադրելու

199

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հիմա ժամանակը չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրելու ռազմական հանցագործությունների համար, ներկա պահին անհրաժեշտ է կարգավորել հակամարտությունն Ուկրաինայում։

Հանրապետական նախկին նախագահին հարց է ուղղվել, թե նա Ռուսաստանի նախագահին համարո՞ւմ է «ռազմական հանցագործ»։

«Կարծում եմ՝ դա այն չէ, ինչը պետք է հիմա քննարկել։ Դա կքննարկվի ավելի ուշ»,- շեշտել է Թրամփը՝ նշելով, որ այժմ հարկավոր է արագ կարգով դադարեցնել ուկրաինական հակամարտությունը։

 Ըստ Թրամփի՝ եթե Ռուսաստանի նախագահը ճանաչվի «ռազմական հանցագործ», ապա ավելի դժվար կլինի գործարք կնքել՝ հակամարտությունը դադարեցնելու համար, ՌԴ նախագահն «ավելի ուժեղ կկռվի, քան հիմա՝ այս կամ այն պարագայում»։ «Դա մի բան է, որ կարելի կլինի քննարկել ավելի ուշ»,- նշել է հանրապետական Թրամփը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍլովակիայի նախագահի պահպանությունն ուժեղացվել է
Հաջորդ հոդվածըՎրաստանի նախագահը վիզային ռեժիմի չեղարկումը սադրանք է համարում