‘Վրաստանի նախագահն ու վարչապետը լեզվակռվի մեջ են մտել’

1002

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և վարչապետ Բիձինա Իվանիշվիլին լեզվակռվի են բռնվել Բաթում ուղևորվող  ամերիկյան «Բալքլի» ռազմանավում պաշտոնական ընդունելության ժամանակ, հաղորդել է «Интерфакс»-ը:

Օգոստոսի 11-ի երեկոյան կայացած ընդունելության ընթացքում Իվանիշվիլին հայտարարել է, թե 2008 թ. Հարավային Օսիայում ռազմական հակամարտության համար պատասխանատվություն են կրում նաև Վրաստանի նախկին իշխանությունները: Սաակաշվիլին, ելույթ ունենալով վարչապետից հետո, իր անհամաձայնությունն է հայտնել նրա արտահայտած տեսակետին. «Ես կտրականապես մերժում եմ այդ պատերազմում վրացական կողմի պատասխանատվությունը»,- ասել է նա և հավելել, թե «Նա, ով խոսում է այդ պատերազմում վրացական կողմի պատասխանատվության մասին, կա՛մ չի սիրում Վրաստանը, կա՛մ այլ խնդիրներ ունի, կա՛մ էլ կապ ունի Վրաստանի թշնամու հետ»: Իվանիշվիլին փորձել է միջամտել նախագահի ելույթին իր ռեպլիկներով. «Քո պատասխանատվության մասին էլ ասա»,- նախագահին «հորդորել» է վարչապետը,  փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի տվյալներով` հայաստանցի երիտասարդների 78 տոկոսը հնարավորության դեպքում կգնար երկրից’
Հաջորդ հոդվածը‘Առաջին անգամ Իրանի փոխնախագահի պաշտոնում կին է նշանակվել’