‘Առաջին անգամ Իրանի փոխնախագահի պաշտոնում կին է նշանակվել’

879

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին նշանակել է երկրի երկու փոխնախագահներին, որոնցից մեկը կին է՝ Էլհամ Ամինզադեն: Նա կզբաղեցնի իրավական հարցերով փոխնախագահի պաշտոնը:  

Ամինզադեն Գլազգոյի համալսարանի իրավագիտության դոկտոր է, ավելի վաղ պաշտոններ է զբաղեցրել Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտներում:

Ի դեպ Էլհամ Ամինզադեն Իրանի պատմության մեջ ամենաբարձրաստիճան կին պաշտոնյան է դարձել: 

Նախորդ հոդվածը‘Վրաստանի նախագահն ու վարչապետը լեզվակռվի մեջ են մտել’
Հաջորդ հոդվածը‘Զիմբաբվեի նախագահն իր ընդդիմախոսներին խորհուրդ է տվել կախվել’