‘Վրաստանի ՆԳՆ-ն հայտնաբերել է նախկին պաշտոնյաների՝զենքի և թմրանյութերի գաղտնարաններ’

909

Վրաստանի ՆԳՆ ազգային անվտանգության գործակալության աշխատակիցները Սամեգրելո տարածաշրջանում (Արևմտյան Վրաստան) հայտնաբերել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնարաններ՝ զենքով, թմրանյութերով և տեսագրություններով, որոնցում խոշտանգումներ են պատկերված, այսօր հաղորդել է «Новости-Грузия» գործակալությունը: ՆԳՆ-ի տվյալներով՝ գաղտնարանները խուզարկելիս հայտնաբերվել է արխիվ՝ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող անձանց լուսանկարներով և անձնական տվյալներով, որոնց նախատեսված էր «ձերբակալել տարբեր շինծու մեղադրանքներով՝ այն դեպքում, եթե 2012 թ. հոկտեմբերի 1-ին հաղթեր նախագահական «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը»: Ընդ որում՝ նախարարությունում ընդգծում են, որ առանձին դեպքերում փաստաթղթերը ձեռագիր են, ինչը հնարավորություն է տալիս «արագ պարզել հանցագործներին և ձերբակալել նրանց»: Գաղտնարաններում հայտնաբերվել են «մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր, կապի միջոցներ, ռազմական գույք, ինչպես նաև՝ թմրանյութեր և հոգեմետ միջոցներ: Մեծ թիվ են կազմում տեսահոլովակները, որոնցում պատկերված են իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից մարդկանց նկատմամբ գործադրվող խոշտանգումներ, սեռական բռնություններ և վիրավորական վերաբերմունք: Տեսաերիզները հետազոտվում են հետաքննության կողմից», հաղորդում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը շտապ կմեկնի Անգլիա. ИТАР-ТАСС’
Հաջորդ հոդվածը‘Նիգերիա-Թաիթի՝ Ուղիղ’