‘Վրաստանի վարչապետը այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան’

952

Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Սերժ Սարգսյանի, Գալուստ Սահակյանի, Հովիկ Աբրահամյանի և այլոց հետ:

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:

Իրակլի Ղարիբաշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում:

Վաղը Կառավարության մամուլի կենտրոնում Աբրահամյանը և Վրաստանի Ղարիբաշվիլին հանդես կգան հայտարարությամբ:

 

Նախորդ հոդվածը‘ՊԲ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ’
Հաջորդ հոդվածը‘«Տաս օր ա չեն կրակում ուրեմն էլ ճանապարհ պետք չի՞» (ֆոտո)’