‘Վրաստանի տարածք ռադիոակտիվ նյութ տեղափոխելու մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ երկու քաղաքացիենր’

1037

Վրաստանի հակահետախուզական ծառայությունը կանխել է ՀՀ երկու քաղաքացիների կողմից երկրի տարածք «Ցեզիում-137» ռադիոակտիվ նյութի տեղափոխումը: Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

Ըստ նախարարության տվյալների՝ ռադիոակտիվ նյութը գտնվել է գործարանային արտադրության բեռնարկղի մեջ:

«Հայ-վրացական «Սադախլո» սահմանային անցակետի մոտ կանոնների խախտումով ռադիոակտիվ նյութ տեղափոխելու մեղադրանքով ձերբակալվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Սամվել Վ.-ն և Հարություն Հ.-ն»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ «Ցեզիում-137»-ը համարվում է մթնոլորտի ռադիոակտիվ ախտոտման հիմնական բաղադրիչներից մեկը:

 

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում ‘