‘Վրաստանի քաղաքացին Հունաստանում դատապարտվել է ցմահ ազատազրկման’

803

Հունաստանում ցմահ ազատազրկման է դատապարտվել Վրաստանի քաղաքացի Դավիթ Մուրտինելին, որը մեղավոր է ճանաչվել հույն դերասան Նիկոս Սերգիանոպուլոսի սպանության մեջ, հաղորդում է Ethnos պարբերականը: Այս որոշումը կայացրել է Աթենքի վճռաբեկ դատարանը, որը վերանայել է ստորին դատական ատյանի վճիռը՝ Մուրտինելիին 20 տարի 10 ամիս բանտարկության դատապարտելու վերաբերյալ:

Հանցանքը, որի համար դատապարտվել է Մուրտինելին, կատարվել էր 2008 թ.: Դերասան Նիկոս Սերգիանոպուլոսին մեռած էին գտել իր բնակարանում, նրա մարմնի վրա դանակի ավելի քան 20 հարվածի հետք էր հայտնաբերվել: Մուրտինելին պնդում է, թե ինքը չի ուզեցել սպանել նրան, սակայն դերասանը իրեն սպառնացել է դանակով և ստիպել, որ սեռական կապի մեջ մտնի իր հետ:

Դավիթ Մուրտինելին Հունաստան էր եկել աշխատանք գտնելու նպատակով: Սերգիանոպուլոսի հետ նա ծանոթացել էր Աթենքի Վիկտորիա հրապարակում, և դերասանը նրան հրավիրել էր իր տուն, հաղորդում է  lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ո՞ր երկրներում է վավերական ՀՀ կողմից տրված միջազգային վարորդական իրավունքի վկայականը ‘
Հաջորդ հոդվածը‘Փակ շուկան «ապակեպատում են». Ֆոտոշարք’