Վրաստանն առժամանակ հարկերից կազատի UEFA-ին և Ֆուտբոլի ֆեդերացիային

157

Վրաստանը հունիսին՝ Ռումինիայի հետ միասին, կհյուրընկալի 2023 թվականի մինչև 21 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։

Առաջնության խաղերը կանցկացվեն Թբիլիսիում, Քութայիսիում և Բաթումիում։ Խորհրդարանի մեծամասնության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության համաձայն, նախատեսվում է UEFA-ին և Ֆուտբոլի ֆեդերացիային ազատել առաջնության անցկացման հետ կապված գործառնությունների հարկերից։

Խոսքը UEFA-ի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կատարած ծախսերի, ստացած եկամուտների և այլ գործառնությունների մասին է, որոնք առնչվում են առաջնության անցկացմանը։ Պարզաբանման համաձայն, UEFA-ի առաջնությունների անցկացման ժամանակ նմանատիպ հարկային արտոնությունները տրամադրում են այլ երկրները։

Փաստաթղթում խոսվում է նաև հաշվարկային գումարների մասին, որոնց դեպքում կկիրառվեն հարկային արտոնությունները։

Այս տեղեկությունը հաղորդում է aliq.ge-ն։

Նախորդ հոդվածըMarca. Բուսկետսը որոշել է հեռանալ Բարսելոնայից
Հաջորդ հոդվածըԱնտոնով․ ՀՄՊ-ի պատմությունը վերաշարադրելու փորձերը տարեցտարի ավելի են լկտիանում