Անտոնով․ ՀՄՊ-ի պատմությունը վերաշարադրելու փորձերը տարեցտարի ավելի են լկտիանում

162

«Հայրենական մեծ պատերազմի» (ՀՄՊ) պատմությունը խեղաթյուրելու փորձերը տարեցտարի ավելի ու ավելի լկտի են դառնում, դրանք արվում են նախկին Խորհրդային Միության տարածքում մարդկանց պառակտելու նպատակով։

Այդ մասին երեքշաբթի Հաղթանակի օրվա կապակցությամբ դիվանագիտական ներկայացուցչությունում ընդունելության ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։

«Որքան Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունները պատմության մեջ են սուզվում, այնքան լպիրշ են դառնում պատմությունը վերաշարադրելու, մեր Հաղթանակի  նշանակությունը նվազեցնելու փորձերը և նույնիսկ Խորհրդային Միության վրա բարդելը համաշխարհային հակամարտություն սանձազերծելու մեղքը,- նշել է դեսպանը։- Նպատակը շատ պարզ է՝ նախկին Խորհրդային Միության տարածքներում խարխլել տարբեր սերունդների և տարբեր ազգությունների մարդկանց միասնությունը։

Այսօր ռուսաստանյան զինված ուժերը կրկին մարտնչում են ֆաշիստական ախտի դեմ Ուկրաինայում։ Մեզ համար եղբայրական այդ երկրում շատ մարդկանց գիտակցությունը խեղաթյուրել են՝ նրանց տրամադրելով պատերազմելու Ռուսաստանի դեմ»,- հայտարարել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՎրաստանն առժամանակ հարկերից կազատի UEFA-ին և Ֆուտբոլի ֆեդերացիային
Հաջորդ հոդվածըՄեծ Բրիտանիան մտադիր է «Վագներ» ՄՌԸ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն