‘Վրաստանում խոզի գրիպից 5-րդ մարդն է մահացել’

776

Թբիլիսիի կլինիկաներից մեկում մահացել է մի երիտասարդ տղամարդ, ով հիվանդանոց էր տեղափոխվել Զուգդիդի քաղաքից՝ «խոզի գրիպ» ախտորոշմամբ, հայտնում է Интерфакс-ը։

«Սա թվով 5-րդ մահվան ելքով դեպքն է, այսպես կոչված, խոզի գրիպի H1N1 վիրուսից»,- հայտնել է Վրաստանի հասարակական առողջապահության և հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի նախագահ Պաատա Իվնաձեն։

Նրա խոսքով, Վրաստանում գրիպի սեզոնի սկզբից մինչ այժմ գրանցվել են բժիշկներին դիմելու հազարավոր դեպքեր, ինչը նշանակում է, որ այդ մարդիկ հիմնականում հաղթահարել են այդ հիվանդությունը։ «Դրանցից 143 դեպքում լաբորատոր կերպով հաստատվել է գրիպի H1N1 վիրուսը»,- նշել է նա։

Նախորդ հոդվածը‘Տիգրան Մուկուչյանն ընդունել է մի շարք երկրների ԿԸՀ ներկայացուցիչներին’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի բանագնացը Սիրիայի իշխանությանն ու ընդդիմությանը առաջարկել է բանակցություններ սկսել ՄԱԿ-ի գրասենյակում’