‘Վրաստանում տասներկու մարդ ձերբակալվել է «գողական աշխարհի» անդամ լինելու համար’

1413

Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության կենտրոնական վարչության աշխատակիցները «գողական աշխարհի» անդամ լինելու մեղադրանքով Թբիլիսիում, ինչպես նաև՝ Սամեգրելոյի  և Իմերեթիայի շրջաններում միանգամից ձերբակալել են 12 հոգու, այդ թվում՝ մեկ կնոջ և մեկ անչափահասի, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: «Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածներն ընդունում են, այսպես կոչված՝ «գողական աշխարհը»,  շահույթ ստանալու նպատակով գործել են գողական օրենքներով ու նպատակամղված աշխատել գողական աշխարհի օրենքները հաստատել հասարակությունում»,- հաղորդագրությունը  մեջբերում է  «Новости-Грузия» գործակալությունը: Հետաքննությունը նաև պարզել է, որ ձերբակալված անձինք եղել են արտասահմանում գտնվող «օրենքով գողերի» ազդեցության տակ, հանձնարարություններ են ստացել նրանցից և կատարել դրանք: Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 223-1 հոդվածի առաջին մասով՝ «գողական աշխարհի անդամ լինելը», որը նախատեսում է 5-8 տարվա ազատազրկում, փոխանցում է РИА Новостиն:

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիները գազի հնարավոր թանկացման մասին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘«Թրաշալի քառյակի» դեգերումները ՀՀՇ-ում եւ ՀՀՇ-ից դուրս’