Վրաստան․ Ոստիկանությունը ջրցանների և արցունքաբեր գազի միջոցով ցրել է ցույցը

191

Չորեքշաբթի երեկոյան սրվել էր իրավիճակը Թբիլիսիի կենտրոնում, որտեղ երկրորդ օրն էր՝ շարունակվում էին բողոքի զանգվածային ցույցերն ընդդեմ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի, որը երեքշաբթի երեկոյան վրացական խորհրդարանն ընդունեց առաջին ընթերցմամբ։

Մի քանի ժամ ցույցը համեմատաբար հանգիստ է անցել։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին օրինագիծը հետ կանչել խորհրդարանից և ազատ արձակել նախորդ օրը ձերբակալված ցուցարարներին։

Իրավիճակը սրվել է տեղական ժամանակով կեսգիշերից մեկ ժամ առաջ, երբ ցուցարարներն սկսել են շրջապատել խորհրդարանի շենքը։ Դրանից հետո հատուկ նշանակության ուժերը գործի են դրել ջրցան մեքենաներ ու արցունքաբեր գազ և ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից։

Ցուցարարներին պաշտպանել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին․ նա հայտարարել է, որ օրինագիծը պաշտպանող պատգամավորները խախտել են սահմանադրությունը, և խոստացել է վետո դնել օրինագծի վրա, եթե այն դրվի իր սեղանին։

Ի դեպ, Վրաստանի սահմանադրությունը մի մեխանիզմ ունի, որի օգնությամբ դրանից հետո էլ խորհրդարանականները, միևնույն է, կարող են ընդունել օրենքը՝ հաղթահարելով նախագահի արգելքը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» հետաքրքրվում է 3 ֆուտբոլիստի ծառայություններով
Հաջորդ հոդվածըՀունաստան․ Ցույցեր և գործադուլներ՝ գնացքների բախման և երկաթուղու վատ վիճակի պատճառով