‘Վրաստան. Նոր դատավճիռ՝ Մերաբիշվիլիի դեմ’

1171

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլլին մեղավոր է ճանաչել պաշտոնական դիրքի չարաշահման և ծառայողական կեղծիքի մեջ և դատապարտել երեք տարվա ազատազրկման: Նրան նաև արգելվում է երկու տարի երեք ամիս պաշտոն զբաղեցնել պետական ծառայության մեջ կամ տեղական ինքնակառավարման մարմիններում: Անձամբ Մերաբիշվիլին, որ արդեն կալանք է կրում այլ գործերով, դատավճռի հրապարակմանը ներկա չի եղել՝ ըստ էության հրաժարվելով մասնակցել այդ գործի դատաքննությանը:

Մերբիշվիլիի վերաբերյալ կայացված դատավճիռը կապված է աղմկալի «Սանդրո Գիրգվլիանիի գործի» հետ՝ բանկի աշխատակցի, որին մեռած էին գտել Թբիլիսիի արվարձանում 2006 թ. հունվարին:

Մերաբիշվիլիի համար սա այս տարվա ընթացքում վրացական դատարանի կողմից արձակված առաջին մեղադրական վճիռը չէ. փետրվարին նա մեղավոր է ճանաչվել սեփականության անձեռնմխելիությունը խախտելու, միջոցների յուրացման կամ վատնելու, ընտրողներին կաշառելու մեջ և դատապարտվել հինգ տարվա ազատազրկման: Այնուհետև Թբիլիսիի դատարանը նրան չորսուկես տարվա ազատազրկման դատապարտեց՝ 2011 թ. մայիսի 26-ին Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցը ցրելու գործով՝ նրան մեղավոր ճանաչելով ծառայողական լիազորությունները գերազանցելու մեջ: Հուլիսին դատախազությունը հայտարարեց, որ Մերաբիշվիլին և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին, մեղադրվում են ծառայողական լիազորությունների գերազանցման մեջ՝ կապված 2007 թ. նոյեմբերի 7-ին Թբիլիսիում ցույցը ցրելու և «Իմեդի» հեռուստատեսություն ներխուժելու հետ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Ռոմա» — «Բավարիա». Խաղից առաջ’
Հաջորդ հոդվածը‘ԵԱԶԲ. Հայաստանի մակրոտնտեսական վիճակը բնութագրվում է որպես տնտեսական ակտիվության զգալի դանդաղում` վճարային հաշվեկշռի վատթարացման ֆոնի ներքո’