Վրացական ընդդիմության բողոքի ցույցերի օրը

388

Վրացական ընդդիմությունը կոչ է արել հինգշաբթի օրը զանգվածային ցույցեր անցկացնել Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով, որը վերադարձել էր Վրաստան և հոկտեմբերի 1-ին կալանավորվել։

Սաակաշվիլին երկար տարիներ հայրենիքում չէր եղել, քանի որ այնտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցվել, բայց ամսվա սկզբին անակնկալ հայտարարել էր, որ Բաթումում է, ուր եկել է տեղական մարմինների ընտրություններում մարդկանց աջակցելու նպատակով։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր գրասենյակը ներում չի խնդրի նախկին նախագահի համար։

Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013 թ․։ Նրա դեմ երկրում չորս քրեական գործ է հարուցված։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 1589 նոր դեպք, 29 մահ
Հաջորդ հոդվածըԻսպանիայում սկսվել է ոստիկանության նախկին կոմիսարի դատավարությունը