Իսպանիայում սկսվել է ոստիկանության նախկին կոմիսարի դատավարությունը

361

Իսպանիայում մեկնարկել է ոստիկանության պաշտոնաթող կոմիսար Խոսե Մանուել Վիլյարեխոյի դատավարությունը, նա մեղադրվում է կոռուպցիայի և շանտաժի համար։

70-ամյա Վիլյարեխոն, մեղադրական կողմի վարկածով, պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ապօրինի ու գաղտնի կերպով ձայնագրել է խոշոր գործարարների և հայտնի մարդկանց հեռախոսազրույցները, որպեսզի հետո  փող շորթի՝ նրանց վարկաբեկելու սպառնալիքով։

Եթե Վիլյարեխոնյին մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է ազատազրկում մինչև 109 տարով, այսինքն, ըստ էության՝ ցմահ։

Ըստ տեղեկությունների՝ Վիլյարեխոյի հանցավոր գործունեության շրջանակներում եղել են թե՛ նախարարներ, թե՛ խոշոր գործարարներ, բարձրաստիճան դատավորներ և թե՛ նույնիսկ թագավորական ընտանիքի անդամներ։ Հետաքննություն է կատարվել 30 դրվագով, արդյունքում՝ նախկին կոմիսարը մեղադրվում է կաշառակերության, շորթման, կեղծիքի և դիրքը չարաշահելու մեջ։ Բացի նրանից՝ այս գործով անցնում է ևս 27 հոգի, այդ թվում՝ կոմիսարի կինը, ոստիկանության աշխատակիցներ, գործարարներ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՎրացական ընդդիմության բողոքի ցույցերի օրը
Հաջորդ հոդվածըԲելառուսում կարող ես բանտում հայտնվել Telegram-ալիքներին բաժանորդագրվելու համար