‘Վրաց նախկին փոխնախարար. Կրեմլում լեզգինկա պարելը հավասարազոր է զոհերի գերեզմաններին պարելուն’

1220

Վրաստանի նախկին փոխարտգործնախարար Նիկոլոզ Վաշակիձեն քննադատել է «Էրիսիոնի» պետական պարային համույթի որոշումը՝ Մոսկվա հյուրախաղերի մեկնելու վերաբերյալ, հաղորդում է «Грузия Online»-ը: Ընդգծելով այդ համույթի նշանակությունը (նախկին պաշտոնյան այն անվանել է «մեր ազգային կոդի կրողը»)՝ Վաշակիձեն հայտարարել է, որ «Էրիսիոնիի» առաջիկա այցելությունը Ռուսաստան կդառնա վրաց մշակույթի «ամոթալի էջը»: «Նման քայլը նվաստացված և օկուպացված երկրի կողմից՝ չափազանց փոքրոգի ու տխեղծ արարք է,-  վրդովված ավելացրել է ԱԳՆ-ի նախկին  պաշտոնյան:- Քանի դեռ օկուպացիայի հարցը մեզ համար դրականորեն չի լուծվել, վրացական պարը մոսկովյան բեմում հավասարազոր է  պարելու՝ օգոստոսյան պատերազմում զոհված մեր տղաների գերեզմանին»: «Էրիսիոնին», ինչպես վաղօրոք տեղեկացվել է, նախատեսում է մարտի 9-ին և 10-ին ելույթ ունենալ Կրեմլի պետական պալատի համերգասրահում:  РИА Новости-ի տեղեկություններով՝ դա  վերջին հինգ տարիների ընթացքում համույթի առաջին համերգը կլինի Մոսկվայում, հաղորդում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ոսկու ձուլակտորների ներմուծումը «վստահվում է» մեկի՞ն’
Հաջորդ հոդվածը‘Ղրղզստանի նախկին նախագահին հրավիրել են խաղաղության համալսարանի (UPEACE) խորհուրդ’