‘Վրաց պատգամավորները խորհրդարան կարող են ներկայանալ ազգային տարազով’

949

Վրաստանի խորհրդարանը պատգամավորներին պարտավորեցրել է ազգային կամ գործնական եվրոպական կոստյումներ կրել: Ըստ «Նովոստի-Գրուզիա» գործակալության, ուրբաթ խորհրդարանի կանոնակարգում նման ուղղում է մտցվել: Կանոնակարգի նախորդ տարբերակում օրենսդիրները պարտավորվում էին բացառապես եվրոպական կոստյումներ կրել, սակայն նորամուծության նախաձեռնող, իշխող կոալիցիայի անդամ Բիձինա Գուջաբիձեն եւ նրա համախոհներն արդեն մի քանի անգամ նիստերին են ժամանել ազգային տարազով: Ավելի վաղ ռուսաստանյան «Կոմերսանտին» տված հարցազրույցում Գուջաբիձեն բացատրել է, որ փորձում է չուխան «ազգային-պետական ատրիբուտի» վերածել: Նշվում է, որ դեռեւս ազգային կանացի տարազով կին պատգամավորներից ոչ ոէ խորհրդարան չի ներկայացել:

 

Նախորդ հոդվածը‘Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Աճեմօղլուն Թուրքիայում «գիտության ոլորտում ակնառու ներդրման» համար մրցանակի է արժանացել’