‘Տան երկու հարկերը այրվել են’

860

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 04.05-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Զ. Սարկավագի փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի առաջին հարկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.37-ին, մարվել՝ 05.03-ին:

Լ. Ս.-ին պատկանող տան առաջին հարկի սենյակներից մեկում այրվել են հնամաշ իրեր՝ 25 քմ:

Հրդեհի հետևանքով 1975 թ. ծնված Լ. Ս.-ն ստացել է ձեռքի թեթև այրվածքներ և հոսպիտալացվել ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Ժամը 07.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել վերը նշված հասցեում գտնվող տան 2-րդ հարկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների` էլ. լարերի կարճ միացման հետևանքով ծխում է փայտյա առաստաղը: Հրշեջ-փրկարարներն իրականացնում են քանդման աշխատանքներ:

Նախորդ հոդվածը‘Օրվա պատմությունը’
Հաջորդ հոդվածը‘Որոշ ավտոճանապարհների առկա է մերկասառույց’