‘Տավուշի մարզի Այգեձոր գյուղում շաքարավազը վաճառվում է 1100 դրամով. Խանութի տերը սպասում է Հովիկ Աբրահամյանի՞ն’

1177

Դոլարի փոխարժեքի տատանումների ժամանակ առաջին ապրանքատեսակներից մեկը, որը շեշտակի թանկացավ, շաքարավազն էր. մայրաքաղաքի խանութներում այն վաճառվում էր 600-700 դրամով: Վերջին մի քանի օրերին այս ապրանքատեսակի գինը կարծես նվազել է, ինչը չի կարելի ասել Հայաստանի հեռավոր բնակավայրերի մասին: Քիչ առաջ մեր խմբագրություն դիմած քաղաքացիներից մեկը տեղեկացրեց, որ  Տավուշի մարզի  Այգեձոր գյուղում շաքարավազը մինչև հիմա վաճառվում է 1100 դրամով:

Հովիկ Աբրահամյանը, եթե այս քանի օրը լինի Տավուշի մարզում, հորդորում ենք՝ անպայման այցելի Այգեձոր գյուղի նշված խանութը: Հավանաբար, խանութի տերը հենց դրան էլ սպասում է՝ մտածելով, թե ինքն ինչո՞վ է պակաս Սամվել Ալեքսանյանից կամ ՍԱՍ-ի Արտակից. չէ՞ որ վերջիններս գներն իջեցրին միայն Աբրահամյանի այցից հետո:

Նախորդ հոդվածը‘Թոմաս դե Վաալ. Ռուս-թուրքական հարաբերությունների նոր փուլի մասին դեռ վաղ է խոսել’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Կարապետյանի անկեղծության պահը’