‘Տատա Մարտինոն և Սանդրո Ռոսելը քննարկել են ապագա տրանսֆերները’

812

Օգտագործելով հավաքականների հանդիպումների հետ կապված ակումբային ֆուտբոլի դադարը «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տատա Մարտինոն հանդիպել է ակումբի նախագահ Սանդրո Ռոսելի հետ, որի ընթացքում քննարկվել է ձմեռային տրանսֆերային պատուհանի, ակումբի հավանական ձեռքբերումները: Ինչպես տեղեկացնում են կատալոնական լրատվամիջոցները Տատան Ռոսելից խնդրել է ձեռք բերել մեկ կենտրոնական պատշտպան և մեկ կենտրոնական հարձակվող: Ըստ Sport-ի կենտրոնական պաշտպանի գլխավոր թեկնածուն «Ռիվեր Պլեյտի» կոլումբացի պաշտպան Ալվարեզ Բալանտան է, իսկ հարձակվողի թեկնածուներն են Կարդոսոն «Բենֆիկայից» և Միրոսլավ Կլոզեն «Լացիայից»:

Նախորդ հոդվածը‘Բնակիչներն ընդդեմ Ֆլեշի Բարսեղի կառուցապատման’
Հաջորդ հոդվածը‘«Զվարթնոց»-ի հին շենքը կարող են կրկին ընդգրկել պետական հուշարձանների շարքում’