‘Տարեսկզբից ի վեր ամենազանգվածային ակցիաները՝ ի պաշտպանություն Գոլունովի’

993

Ռուսաստանի օրը երկրի միանգամից մի քանի քաղաքներում զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել ի պաշտպանություն «Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի:

Մոսկվայում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոց չարտոնված հանրահավաքի, որն ամենազանգվածային ակցիան էր տարեսկզբից ի վեր:

Լրատվամիջոցների տվյալներով՝ մայրաքաղաքի կենտրոնում կայացած ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ բազմաթիվ լրագրողներ: Երեկ երեկոյան Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել, ոստիկանության բաժանմունքում մնացել է ընդամենը չորս հոգի:

Ռուսաստանի այլ քաղաքներում՝ Ուֆայում, Կազանում, Պետերբուրգում, ակցիաներն այնքան էլ մարդաշատ չեն եղել և խաղաղ ընթացք են ունեցել:

Գոլունովի գործին անդրադարձել է նաև արտասահմանյան մամուլը: «Արժե հարց տալ՝ ռուսաստանյան իշխանություններն ուզո՞ւմ են կամ կարո՞ղ են իսկապես դատապարտել նրանց, ովքեր կեղծ ապացույցներով կեղծ մեղադրանքներ են հարուցում», — մասնավորապես՝ գրել է իսպանական El Pais  թերթի լրագրողը և կարծիք հայտնել, որ Գոլունովի գործի տրամաբանական հետևանքը կլիներ նմանատիպ գործերի կրկնակի քննությունը, օրինակ՝ չեչենական «Մեմորիալի» ղեկավար Օյուբ Տիտիևի գործը, որին նույնպես մեղադել էին թմրանյութեր պահելու մեջ, ապա վաղաժամկետ ազատ արձակել:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Անգլիացի մարզիչը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման’
Հաջորդ հոդվածը‘Թալանել են Զիդանի եւ Իսկոյի առանձնատները’