‘Տարեց կնոջ նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանը տույժի է ենթարկվել’

1371

«Ոստիկանը գետնին է տապալում 70-ն անց տարեց կնոջը» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է:

Դրա արդյունքներով ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արսեն Ախպերյանը ենթակա է կարգապահական տույժի, տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը, առանց մանրամասնելու, թե ինչ տույժի մասին է խոսքը:

Ոստիկանությունից հայտնում են նաև, որ ուսումնասիրվում է տեսանյութը, որում պատկերված է, թե ինչպես մի ոստիկան Կոմիտաս 5-ում բողոքի ակցիա անցկացնող Շողեր Մելքումյանի նկատմամբ սեռական բռնություն է գործադրում:  

Նախորդ հոդվածը‘Բաքվում կհանդիպեն ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարները’
Հաջորդ հոդվածը‘Փաստաբան. Հայրիկյան քաղաքացու՞, թե նախագահի թեկնածուի դեմ էր մահափորձը’