‘Տարոնը չի խաբել, Տարոնին են խաբել’

989

Աբովյան փողոցում գտնվող ստորգետնյա շինության առնչությամբ տարածված տեղեկատվության հետ կապված Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Աբովյան 21 շենքին հարակից հատվածում գտնվող վերգետնյա շինություններն ապամոնտաժելուց հետո տվյալ տարածքում առկա ստորգետնյա հատվածը նախատեսվել էր վերակառուցել և շահագործել որպես ստորգետնյա հասարակական զուգարան:

«Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տվյալ ստորգետնյա կառույցը հասարակական այլ գործունեության նպատակով օգտագործելու համար չի տրվել որևէ թույլտվություն, քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայությունների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր, որի արդյունքում ապօրինի գովազդ տեղադրելու և ոչ նպատակային նշանակության գործնեություն ծավալելու փորձի համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ, իսկ տեղադրված գովազդային վահանակն ապամոնտաժվել է», — ասվում էքաղաքապետարանի հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Վրաստանից հերքել են Հայաստանի գյուղնախարարության մասնագետների հայտարարությունները’
Հաջորդ հոդվածը‘«Բարգավաճ Հայաստանը» դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին (Տեսանյութ)’