‘Տարոն Աճեմօղլուն մտահոգիչ է համարում սահմանադրական փոփոխությունների իրականացումը Հայաստանում’

1146

Աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն մտահոգիչ է համարում սահմանադրական փոփոխությունների իրականացումը Հայաստանում:

ՍիվիլՆեթի փոխանցմամբ, այս մասին երեկ՝ ապրիլի 2-ին, նա  ասել է Հայաստանի ամերիկյան համալսարանում Հայկական բարեգործական ընդհանուր միության կազմակերպած քննարկմանը, որը կրում էր «Հայկական պետականության կերտման մարտահրավերները» խորագիրը:

Դահլիճից հնչած դիտարկմանը, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ են կատարվում, որոնց արդյունքում հնարավոր է՝ մեկ կուսակցություն պահպանի իշխանությունը և այն չկիսի ուրիշների հետ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորը պատասխանել է. «Ես Հայաստանի քաղաքականության հարցերով փորձագետ չեմ, բայց այն, ինչ դուք նկարագրեցիք, շատ մտահոգիչ է: Կարծում եմ՝ մեկ կուսակցությանը ավելի հզորացնելը ճիշտ բան չէ»:

Տարոն Աճեմօղլուն նկատել է նաեւ. «Հայաստանը մեծ ռեսուրսներ ունի՝ ներքին և արտաքին՝ ի դեմս Սփյուռքի: Սակայն արդյունավետ պետություն կառուցելը քաղաքական խնդիր է և քաղաքական որոշում է պահանջում»:

Մանրամասները՝ այստեղ

 

Նախորդ հոդվածը‘Մահացության դեպքերը նախորդ տարվա համեմատ կրկնապատկվել են ‘
Հաջորդ հոդվածը‘Փորձագետի հետ պայմանագիրը խզել են ԵԱՀԿ գրասենյակին քննադատելու համար’