‘Տարոն Մարգարյանի խոսքը գրոշի արժեք չունի. Մամուլ’

1143

Ինչպես երևում է՝ Երևանի քաղաքապետ, ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի խոսքը նույն իշխանության ներսում գրոշի արժեք չունի։ Երեկվանից Երևանի փողոցների կարմիր գծանշումներով առանձնացված վճարովի կայանատեղիներում սկսել է գործել տուգանքների համակարգը, այն վարորդները, որոնք չեն հասցրել հեռախոսային հաղորդագրության միջոցով (SMS) համապատասխան հաղորդագրություն ուղարկել, արդեն տուգանվել են։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»:

«Եվ սա այն դեպքում, երբ Տ. Մարգարյանը նախորդ շաբաթ քադաքապետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, թե ինքը դիմում է Parking City կազմակերպությանը՝ խնդրելով տուգանքների կիրառումը հետաձգել մինչև սեպտեմբերի 1-ը, քանի որ վճարովի կայանատեղիների վերաբերյալ հանրային իրազեկումը լավ չի իրականացվել, բացի այդ, ամառ է, շատերը գտնվում են արձակուրդում:  Ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ Տարոն, էլի գեղեցիկ չստացվեց»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահի դեմ մահափորձ է նախապատրաստվել’
Հաջորդ հոդվածը‘Արտագաղթի ևս մեկ պատճառ. Մամուլ’