‘Արտագաղթի ևս մեկ պատճառ. Մամուլ’

1280

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրա­պարակած պաշտոնական ցուցանիշների համաձայն՝ միայն վերջին մեկ տարվա ընթացքում երևանում իր գործունեությունն է դադա­րեցրել ավելի քան 1143 գերփոքր՝ մինչև 5 աշխա­տող ունեցող խանութ:

 «Հայկական ժամանակ»-ի  փոխանցմամբ` այս տարվա հուլիսի մեկի դրությամբ Երևանում գոր­ծել է այդպիսի 6 հազար 768 խանութ, այնինչ ան­ցած տարվա հուլիսի 1-ի դրությամբ դրանց թիվը եղել է 7 հազար 911: Այլ կերպ ասած` գերփոքր խա­նութների թիվը Երևանում կրճատվել է միանգամից մոտ 15 տոկոսով:

Նույնն է վիճակը նաև ծառայու­թյուններ մատուցող գերփոքր օբյեկտների պարագայում: Մեկ տարվա ընթացքում 390 այդպիսի օբ­յեկտ դադարեցրել է իր գործունեությունը Երևանում:

Սա ևս մեկ ապացույց է, որ ՀՀ-ում տնտեսության բոլոր ոլորտները արագ տեմպերով խոշորանում են և հայտնվում են մի քանի մեծահարուստների ձեռքում: Իսկ իրենց փոքր բիզնեսը կորցրած մեր քաղաքացիները թողնում հեռանում են երկրից:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանի խոսքը գրոշի արժեք չունի. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Դերոն լրիվ իրեն կորցրել է. Մամուլ’