‘Տեխ արդյունաբերական ընկերությունների կոչը ԱՄՆ-ին. խուսափել կոդավորման թուլացմանը նպաստող քաղաքականությունից’

1091

ԱՄՆ-ի տեխ արդյունաբերական ընկերությունները Բարաք Օբամային կոչ են արել չհետապնդել կոդավորման թուլացմանը նպաստող քաղաքականություն։ Քանի որ ըստ ուսումնասիրությունների, կառավարության վերահսկողության վախը արժենում է ԱՄՆ-ի տնտեսությանը ավելի քան 35 միլիարդ դոլար ամեն տարի։

Երեքշաբթի օրը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերության խորհրուրդը եւ Ծրագրային ու ինֆորմացիոն արդյունաբերության ասոցիացիան, որոնք ներկայացնում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Apple-ը, Microsoft-ը, Facebook-ն ու Google-ը, դիմել են միասնական բաց նամակով, որտեղ ասվում է.

«Մենք դեմ ենք ցանկացած օրինագծի կամ չափորոշչի, որը կնվազեցնի կոդավորման օգտագործումը որպես հասանելի եւ արդյունավետ գործիք։ Օգտագործողների վստահությունը թվային արտադրանքին եւ ծառայություններին, առցանց շուկայում տնտեսական կայուն աճ ապահովող հիմնական կոմպոնենտն է»:

Նրանց նամակին զուգահեռ Երեքշաբթի օրը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ ինովացիայի հիմնադրամը հրապարակվել է զեկույց, ըստ որի, ՄՆ-ի կառավարության ձախողումը բարեփոխել NSA-ի (Ազգային անվտանգության ծառայություն) գաղտնալսման ծրագրերը, վնասել է ՄՆ-ի տեխ սեկտորի մրցունակությանը, եւ գլոբալ շուկայում նրանք կորցրել են ավելի քան 35 միլիարդ դոլարն։

«Մենք համարում են, որ երբ անհրաժեշտ է, օրենքը պիտի միջոցներ  ունենա ստանալու որոշակի ինֆորմացիա, քրեական հանցագործությունները եւ վտանգները կանխելու համար։ Սակայն կոդավորումը թուլացնելը, կամ հետին դուռ թողնելը այն միջոցը չէ, որով պիտի դա արվի»,- ասվում է բաց նամակում։

Նամակը փոխանցվել է ՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ինչպես նաեւ FBI-ի եւ NEC-ի տնօրեններին։

 

Նախորդ հոդվածը‘Մեջլիսի հայ պատգամավոր. Քանի դեռ հանրության մեջ առերեսումը չի հասունացել, արձանագրություններն իմաստ ունենալ չեն կարող’
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիա. Խորհրդարանը քվեարկել է ԵՄ-ի անդամության վերաբերյալ հանրաքվեի օգտին’