‘«Տեղի բնակիչներ», որոնք պատրաստ են կանգնացնել Լֆիկի արձանը (տեսանյութ)’

2575

Երևանի Փակ շուկայի մոտ այսօր բախում տեղի ունեցավ տեղի բնակիչներ ներկայացող մի քանի տասնյակ մարդու և «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության ակտիվիստների միջև:

«Տեղի բնակիչները», որոնք աչքի էին ընկնում ագրեսիվ պահվածքով, իրենց փաստարկները ներկայացնելիս չէին մոռանում իրենց երախտագիտությունը հայտնել ԱԺ պատգամավոր, շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո):

Մի դրվագում, երբ այս խմբին մոտեցավ մի տիկին և հայտարարեց, որ դեմ է Շուկայի աղճատմանը, «տեղի ակտիվիստները» հայհոյանքներով քշեցին նրան տարածքից. «Դու ով ես, այ գեղացի, գնա քու Մասիվում հարցեր լուծի, էս մեր քուչեն ա, ս… էղի ստեղից»:

«Ակտիվիստ կանայք» ժամանակ առ ժամանակ առանձնանում էին ընդհանուր խմբից և մոտենում միջին տարիքի մի խումբ տղամարդկանց, կարճատև զրույցից հետո վերադառնում էին ընդհանուր խմբի մոտ:

Մենք հատուկ առանձնացրել ենք մեր տեսանյութում «տեղի բնակիչներին» և կփորձենք պարզել նրանց բնակիչ լինելու փաստը: Նշենք, որ Լֆիկին շատ բնորոշ է պաշտպանվել «տեղի բնակիչներով»: Նա նույնկերպ էր վարվում նաև 2012 թ. ԱԺ ընտրությունների ժամանակ՝ իր հարազատ Մալաթիայում: Հետագայում, սակայն, պարզվեց, որ տեղի բնակիչները՝ Լֆիկի ռեստորանի աշխատակիցներն են:

Նախորդ հոդվածը‘«Ինձ քո մշակույթը պետք չի, իմ դախլն ա պետք». Քաղաքացիներն ընդդեմ ամբոխի Փակ շուկայի մոտ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արեն Մանուկյանը ազատ է արձակվել’