‘Տեղի կունենա ոստիկանությունում բռնությունների ենթարկված Նարեկ Ափինյանի գործով դատական նիստ’

1499

Հոկտեմբերի 8-ին` ժամը 10:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժնում ճնշումների ենթարկված Նարեկ Ափինյանի գործով դատական նիստ: Այս մասին iLur.am-ին հայտնում են Հելսինկյան Քաղաքացիակնա Անսամբլեայի Վանաձորի գրասենյակից:

Օգոստոսի 17-ին ոստիկանության աշխատակիցները աշխատանքի վայրից բերման են ենթարկել Ն. Ափինյանին և ասել են, որ նա մասնակից է եղել ինչ-որ ծեծկռտուքի: Այնուհետև ստիպել են, որպեսզի բացատրություն գրի տվյալ միջադեպի վերաբերյալ: Տեղյակ չլինելով միջադեպից` Ն. Ափինյանը հայտնել է, որ տեղեկություններ չունի ու հրաժարվել բացատրություն տալ, որից հետո հոգեբանական և ֆիզիկական բռնություններին չդիմանալով՝ Ն. Ափինյանը բացատրություն է գրել:

ՀՔԱ վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ մերժել են գործ հարուցել, Դատախազությունը որոշել է, որ քրգործի հարցուցումը մերժելու մասին որոշումն օրինական է: Սեպտեմբերի 14-ին գրասենյակը դիմել է ՀՀ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան պահանջելով վերացնելքրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:

Նույն օրը, հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից: Գործի շրջանակներում որպես կասկածյալ ձերբակալվել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանը:

Նախորդ հոդվածը‘Ժոան Լապորտա. «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպումների քաղաքականացումը բնական երեւույթ է’
Հաջորդ հոդվածը‘Սարգսյանը Reuters-ով նորից աճուրդի հանեց ԼՂ հարցը ‘