‘Ժոան Լապորտա. «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպումների քաղաքականացումը բնական երեւույթ է’

880

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտա հայտարարել է, որ կատալոնացիների եւ «Ռեալի» մինչեւ հանդիպումների քաղաքականացումը բնական երեւույթ է: Հիշեցնենք, որ երկու գրանդ ակումբների միջեւ հերթական «սուպերկլասիկոն» տեղի կունենա հոկտեմբերի 7-ին՝ «Կամպ Նոու» մարզադաշտում, տեղեկացնում է AS-ը:

«Ես բնական եմ համարում, որր «Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպումները քաղաքականացվում են: Մինչեւ որոշակի աստիճան դա նորմալ է: Խնդիրն այն է, որ «Բարսելոնան» Կատալոնիայի համար նույն նշանակությունն ունի, ինչ «Ռեալը»՝ Իսպանիայի: Մեր ակումբը Կատալոնիայի համար ինքնության խորհրդանիշ է: Պետք է նկատել, որ սպորտը, մասնավորապես՝ ֆուտբոլը, քաղաքականացված են»,- նշել է Լապորտան:

Նախորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ի կողմից սահմանված «քաղբանտարկյալ» տերմինը վերաբերում է մարտի 1-ից հետո բոլոր ձերբակալվածներին ‘
Հաջորդ հոդվածը‘Տեղի կունենա ոստիկանությունում բռնությունների ենթարկված Նարեկ Ափինյանի գործով դատական նիստ’