‘Տեղումները կշարունակվեն’

1080

Մայիսի 18-22-ը առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

ՀՀ տարածքում՝

Մայիսի 18-ին՝ հատկապես գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 21-22-ին շրջանների զգալի մասում, 19-20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, 19-22-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, իսկ 19-ի ցերեկը նույնքանով կնվազի:

Երևանում՝

Մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ: Մայիսի 19-20-ին ժամանակ առ ժամանակ, 21-22-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին սպասվում է ամպրոպ և անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:

Երևանի մայիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 34.10C (1962 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.20C (1954 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.60C

Նախորդ հոդվածը‘«Ատլետիկոն» ֆանտաստիկ եզրափակիչում հաղթեց «Ռեալին» եւ դարձավ Իսպանիայի գավաթակիր’
Հաջորդ հոդվածը‘Աստղագուշակ մայիսի 18-ի համար’