‘Տեղումներ չեն լինի’

1209

Հանրապետության տարածքում`

Հունվարի 13-ին, 14-ի գիշերը, 16-17-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրև:

Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ, 13-14-ին առանձին վայրերում` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 14-ին գիշերը կբարձրանա 1-2 աստիճանով, 15-ի ցերեկը և 16-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում`

Հունվարի 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին և 15-ի գիշերը սպասվում է ձնախառն անձրև:

Երևանի հունվարի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`   11.20C (1967 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`      -22.00C (2008 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`  -3.60C


Նախորդ հոդվածը‘Օբամա. Ուկրաինան և Սիրիան դուրս են գալիս Մոսկվայի ազդեցության տակից’
Հաջորդ հոդվածը‘Արենի-Խաչիկ ավտոճանապարհը միակողմանի փակ է’