Տեղումներ, ջերմաստիճանի նվազում

304

Հայաստանում մայիսի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 15-ի, 18-19-ի ցերեկը՝ առանձին շրջաններում սպասվում en անձրև և ամպրոպ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Մայիսի 14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-15-ին՝ նաև մառախուղ։

Մայիսի 16-17-ին և 18-19-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5, 15-16-ի գիշերը՝ 2-4 աստիճանով։

Երևանում մայիսի 15-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ։ Մայիսի 15-ի, 18-19-ի, երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։ Մայիսի  15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Նախորդ հոդվածըԿամոցի. Սպերցյանը տաղանդավոր է, նա կարող է խաղալ ցանկացած առաջնությունում
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆ