‘Տեր Շտագեն. «Շատ հաճելի էր վերջապես խաղալ «Բարսելոնայի» համար»’

983

 «Բարսելոնա»-ի նորեկ դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտագենը իր տպավորություններն է  պատմել «Ռեկրատիվո»-ի հետ (1:0).ունեցած ընկերական հանդիպման մասին:

«Շատ հաճելի էր վերջապես խաղալ  «Բարսելոնայի» կազմում: Ինձ շատ է դուր գալիս այն ոճը, որով խաղում է թիմը: Հուսով եմ, որ այդպես կլինի նաև հետագայում: Անչափ հաճելի էր պաշտպանել այսպիսի թիմի դարպասը: Թեև պետք է խոստովանեմ, որ «Ռեկրեատիվո»-ի հետ խաղում ես ավելի շատ փոխանցում էի կատարում, քան կանգնեցնում էի գնդակը: Եվ դա այս թիմի գործողությունների մի մասն էր: Կարծում եմ, մենք լավ աշխատեցինք: Հուսով եմ, որ այդպես կլինի նաև հետագայում: Սա իմ առաջին խաղն էր, և այն հիասքանչ էր»,-ասել է Մարկ Անդրե տեր Շտագենը:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսուա Օլանդը որոշել է ամուսնանալ իր 60-ամյակի օրը’