‘Ֆրանսուա Օլանդը որոշել է ամուսնանալ իր 60-ամյակի օրը’

774

Ֆրանսուա Օլանդը որոշել է ամուսնանալ դերասանուհի Ժյուլի Գայեի հետ 2014 թ. օգոստոսի 12-ին, գրում է Le Parisien-ը: Ըստ տեղեկատվության՝ նախագահը որոշել է ամուսնացած մարդ դառնալ իր 60-ամյա հոբելյանի օրը:

Հաղորդվում է, որ Օլանդին հորդորել են ամուսնանալ իր ղեկավարած Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության անդամները՝ առավել կայուն, պատկառելի իմիջ ստեղծելու նպատակով: Քաղաքական կազմակերպության առաջնորդների կարծիքով՝ իր քաղաքացիական կնոջից՝ Վալերի Տրիեռվեյլերից բաժանվելուց հետո նախագահի անձնական կյանքը թողնում է գաղտնի մի բանի տպավորություն և բացասաբար է անդրադառնում նրա բարոյական կերպարի հասարակական ընկալման վրա:

Բացի այդ՝ ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ Գայեին արդեն ձանձրացրել է սիրուհու կարգավիճակը, նրա համար տհաճ է, որ Օլանդը թաքցնում է իրենց կապը:

Ֆրանսուա Օլանդի և Ժյուլի Գայեի կապի մասին հայտնի դարձավ այս տարվա փետրվարին: Նախագահի սիրավեպը 41-ամյա դերասանուհու հետ վերջ դրեց նրա քաղաքացիական ամուսնությանը Տրիեռվեյլերի հետ (նրանք միասին էին ապրում 2005 թվականից):

Գայեի հետ ամուսնությունը Օլանդի համար առաջինը կլինի: Նա պաշտոնապես չի ձևակերպել իր ամուսնությունը ոչ Վալերի Տրիեռվեյլերի, ոչ էլ Մարի-Սեգոլեն Ռուայալի հետ: Վերջինիս հետ քաղաքացիական ամուսնությունը սկսվել է 1970-ականների վերջից և շարունակվել մինչև 2007 թ.: Ռուայալը Օլանդին չորս զավակ է պարգևել:

Ժյուլի Գայեի համար դա կլինի երկրորդ ամուսնությունը: Նա արդեն մեկ անգամ ամուսնացած է եղել արգենտինացի ռեժիսոր Սանտյագո Ամիգորենի հետ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տեր Շտագեն. «Շատ հաճելի էր վերջապես խաղալ «Բարսելոնայի» համար»’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ոստիկանությունը ներկայացրել է Քարվաճառի դիվերսիոն գործողությունների մանրամասները’