‘Տիգրան Խզմալյան. Իշխանությունը Հրապարակում է, ոչ թե «Բ-26»-ում’

1305

Գողերին տնից հեռացնում են, ոչ թե հեռանոմ են տնից: Սա Րաֆֆու պայքարը չէ, սա մեր պայքարն է: Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս ասաց ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

«Այստեղ պետք է ծածանվի միայն մեկ դրոշ: Ոչ մի կուսակցություն, ոչ մ աղանդ, ոչ մի կուռք չի կարող փրկել մեզ: Այսօր մենք ունենք ընտրված նախագահ՝ Րաֆֆի Հովհաննիսյան: Եթե Ազգային ժողովի Մկների ժողովից դուրս գան իրենց ընդդիմադիր համարող ուժերը՝ ՀԱԿ-ը ՀՅԴ-ը, Ժառանգությունը, ո՞վ է մնալու, մնալու է Մկների ժողովը», — ասաց Խզմալյանը:

Նա ասաց, որ փետրվարի 18-ին հերթական պետական հեղաշրջումը տեղի ունեցավ: «Նրանք մի քանի անգամ հեղաշրժում են արել՝ խլելով մեր պապերի աշխատանքը», — ասաց Խզմալյանը:

Նա նշեց, որ Հրապարակում է իշխանությունը, ոչ թե «Բ-26-ում»: Խզմալյանն ասաց, որ դատական եւ օրենսդիր իշխանություն պետք է ձեւավորվի Ազատության հրապարակում, իսկ գործադիր իշխանությունն, ըստ նրա, արդեն կա՝ Րաֆֆի Հովհաննիսյանն է:

«Ստեղծենք այստեղ իշխանությւոնը: Ստեղծեմնք այլընտրանքային դատարան, ժողովրդի իշխանութունը: Այստեղ ենք քվեարկելու: Մենք Րաֆֆուն ենք պաշտպանելու, ինչպես նա  է մեզ պաշտպանում: Հայաստանը վերջ չունի: Եվ այս պայքարն ընթանում է մինչեւ հաղթանակ», — եզրափակեց Տիգրան Խզմալյանը: 

Նախորդ հոդվածը‘Ռուս Տանյան` Րաֆֆի Հովհաննիսյանին. Դու այնքան իրական ես, որքան ես’
Հաջորդ հոդվածը‘Վատիկանյան «աքսո՞ր», թե՞ «ժառանգորդ» օպերացիայի մեկնարկ. Ինչու է Ս.Սարգսյանը փեսային ուղարկում Վատիկան ‘